25.05.2012|
00:41
Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում վատ հանդես գալու համար «Ռասինգի» ֆուտբոլիստներ Ջովանի Մորենոյին ու Ֆեդերիկո Սանտադերին ֆուտբոլային խուլիգանները սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով: Մարզումներից հետո վայ-երկրպագուները մոտեցել են ֆուտբոլիստներին ու, որպեսզի ավելի համոզիչ լինեն իրենց ասելիքի մեջ, ատրճանակը դեմ են տվել Ջովանի Մորենոյի ոտքին` պահանջելով լքել ակումբը: «Երկրպագուների» պահանջներից է եղել նաև հաջորդ խաղում անպայման հաղթելը, այլապես հետևանքներն անդառնալի կլինեն: